Նախագծեր 1-6 դասարանների համար

Ուսուցումը նախագծի միջոցով

1-6-րդ դասանանների համար

Ծիսական միջոցառում  (անգլերեն լեզվով)-Հալոուին, Շնորհակալության օր, Սուրբ ծնունդ

 

Հեղինակներ՝   Ստելլա Երիցյան,    Անի Մրտեյան,    Նելլի Մեդոյան

 

Նախագծի նպատակը   

  • Ծանոթացում  այլ երկրի մշակույթին  և տոներին և ծեսերին
  • Ծանոթացում ծիսական պարերին և երգերին
  • Կարողանան ներկայացնել այն բանավոր խոսքով և պրեզենտացիայի տեսքով

Նախագծի իրականացման ժամկետը

Հոկտեմբերի 1-ից  դեկտեմբերի  25-ը:

Նախագծի ներկայացման ժամկետները

  1. Հոկտեմբերի 31  – Halloween
  2. Նոյեմբեր 26 – Thanksgiving Day
  3. Դեկտեմբեր 25 – Christmas 

Նախագծի իրականաման գործընթաց

  • Ներառվում են 1-6 դասարանի սովորողները
  1. 5-6-րդ դասարանցիներ
  • Դասարանը բաժանվում է աշխատանքային խմբերի
  • Դասավանդողի ուղղորդմամբ  ընտրում են տոներին վերաբերող նյութեր / ծագումը, պատմությունը, տարածվածությունը տարբեր երկրներում և այլն/, նկարներ:
  • Դասարանում քննարկում ենք, դուրս գրում նախագծի իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ, մշակում և կազմում անգլերեն լեզվով նյութ:
  • Նյութը բաշխվում է խմբերի միջև և թարգմանվում /աշխատանքի համակարգումն  իրականացվում է դասարանում և էլ.փոստերի միջոցով/
  • Դասավանդողի անմիջական ղեկավարությամբ` սցենարիստ,  լրագրող, օպերատոր, /  երաժշտություն ,կերպարվեստ, խոհանոց, ձևավորող  /

 

  1. 3-4 դասարանցիներ
  • Տոներին համապատասխան երգերի ընտրություն, թարգմանություն կրտսեր ընկերների համար
  • Ընտրված երգերով կազմում են կարաոկեներ
  • Սովորում են տոների վերաբերյալ թեմատիկ բանաստեղծություններ, արտահայտություններ, շնորհավորանքներ:
  1.     1-2   դասարաններ
  • Սովորում են ավագ ընկերների պատրաստած կարաոկեները՝ նախապես ծանոթանալով երգերի բովանդակությանը
  • Սովորում են տոների վերաբերյալ թեմատիկ մանկական բանաստեղծություններ, արտահայտություններ, շնորհավորանքներ:

Արդյունքին հասնելու միջոցները.

1.      Նոր բառերի յուրացում

2.      Նոր արտահայտությունների ուսուցում

3.      Երկխոսություններ

 

Արդյունքին հասնելու անհրաժեշտ պարագաները

  1.   Գրականություն/տպագիր, էլեկտրոնային/
  2.     Համակարգիչ
  3.   Ինտերնետային կապ
  4. ֆոտոխցիկ
  5.    Ձայնագրիչ
  6. Բառարան

Արդյունք      Նախագծի արդյունքը պետք է ունենա ուսուցողական արժեք

  • Միջոցառման կազմակերպում – երեխաները պետք է կարողանան իրենց տարիքին և հնարավորություններին համապատասխան մասնակցեն միջոցառմանը
  • Պրեզենտացիա անել
  • Քննարկում
  • Արդյունքի ամփոփում

 

ՀՀ ԿԳ Նախարարություն

Կրթական Ծրագրերի Կենտրոն

Անգլերեն Լեզու

Հանրակարթական դպրոցի չափորոշիչ և ծրագիր

Հանրամշակութային գիտելիքներ

Տարրական դպրոց ավարտողը անգլիախոս երկրների մշակույթի և լեզվակիր ժողովրդի հասարակական կյանքի մասին պետք է ունենա հետևյալ դիտելիքները.

3.Տոների, տոնակատարությունների հետ առնչվող սովորույթներ, առանձնահատկություններ, նվերներ և այլն:  Օրինակ` Christmas, Easter, Santa Clause, New Year tree, Easter eggs և այլն:

Leave a comment