Յասոնը և Ոսկե Գեղմը /մաս 5/

յասոն

Թագավոր ծիծաղեց երիտասարդի համարձակության վրա: Նա մտադրություն չուներ հրաժարվել ոսկե գեղմից և վերջապես ասաց.

-Անշուշտ, դուք համաձայն եք, որ պետք է վաստակեք նման արժեքավոր նվերը:
Յասոնը գլխով արեց:

-Շատ լավ,- ասաց թագավորը, -սա է խնդիրը՝  դու պետք է միայնակ, զենք ու զրահով կռվես կրակ շնչող իմ երկու ցուլերի հետ: Ապա նրանց օգնությամբ վիշապի ատամներ ցանես դաշտում:

-Երբ դու ցանես  դաշտը, – շարունակեց թագավորը, – ատամները կաճեն և կդառնան  զինված ռազմիկներ: Դու պետք է սպանես յուրաքանչյուրին, ով կհարձակվի քեզ վրա: Ապա  կստանաս ոսկե գեղմը, – թագավորը կրկին ժպտաց, բայց Յասոնի սիրտը ծանրացավ: Նա գիտեր, որ ոչ ոք, նույնիսկ իր նման քաջ ռազմիկը, չի կարող իրականացնել  այսպիսի  անհնար առաջադրանքը:

Բայց հաջողությունը Յասոնի կողմն  էր: Երբեմն աստվածներն ու աստվածուհիները, ովքեր ապրում են բարձր Օլիմպոսում, գալիս էին մահկանացուներին օգնելու, և Հերան՝ բոլոր աստվածների թագուհին, որոշեց օգնել Յասոնին, որովհետև նա հիացած էր նրա խիզախությամբ: Նա կանչեց Աֆրոդիտեին՝ սիրո աստվածուհուն: Նրանք միասին Աֆրոդիտեի որդուն՝ երիտասարդ Էրոսին, ասացին, որպեսզի նա իր  կախարդական նետով նետահարի  Մեդեայի՝ Կոլխես թագավորի դստեր սիրտը:

Էրոսը կրակեց իր նետով, և Մեդեան սիրահարվեց Յասոնին: Քանի որ նա սիրահարված էր,  որոշեց  օգնել նրան: Մեդեան գեղեցիկ էր և տիրապետում էր կախարդության: Նա Յասոնին զորեղ յուղ տվեց, որը նրան կպաշտպաներ կռվի ժամանակ: Ապա Մեդեան լաց եղավ, որովհետև նա գիտեր, որ  դավաճանում էր իր հորը: Բայց նա չէր կարող չօգնել Յասոնին:

-Ես չեմ մոռանա քեզ,-  խոստացավ Յասոնը:

Հաջորդ առավոտ Յասոնը կախարդական յուղը քսեց իր մարմնին : Մեդեայի, թագավորի և արգոնավորդների աչքի առաջ նա հնազանդեցրեց  կրակ շնչող ցուլերին և սկսեց ցանել դաշտը: Ամեն հարձակվող զինվորի Յասոնը տապալում էր իր սրի մեկ հարվածով: Նա սպանեց բոլորին :  Բացի Մեդեայից՝ բոլորն ապշած էին: Թագավորը չէր կարողանում հավատալ: Յասոնը վաստակեց ոսկե գեղմը:

Թարգմանություն՝ 6-2 դասարանի սովորողներ, Նոր դպրոց-պարտեզ

Խմբագրություն՝ Մարինե Ամիրջանյան

Ղեկավար՝ Ստելլա Երիցյան

Leave a comment