Յասոնը և Ոսկե Գեղմը /մաս 6- վերջին մաս/

յասոն

Բայց  Կոլխես  թագավորը պատրաստ չէր զիջելու : Երբ արգոնավորդներն հեռացան Մեդեայի և ոսկե գեղմի հետ միասին, թագավորն իր  նավերն ուղարկեց նրանց ետևից:

-Սպանեք Յասոնին,- հրամայեց նա:

Մեդեան նորից փրկեց նրանց : Իր  կախարդական ուժով նա սպանեց թագավորի ռազմիկներին: Այդպես  վարվելով՝  նա  ստիպված սպանեց նաև իր սեփական եղբորը: Նրա ցավը շատ մեծ էր:

Արգոն հպարտ վերադարձավ Հունաստան: Ոսկե գեղմը ձեռքին՝ Յասոնը Պելիասից պահանջում էր գահը: Բայց Պելիասը չէր զիջում: Նա հրամայեց իր բոլոր զինվորներին պաշտպանել իրեն Յասոնից, բայց Մեդեան միտք  ուներ: Այս անգամ նա խորամանկ հնարք արեց:

Առաջին հերթին,Մեդեան գնաց տեսնելու Պելիասի  դստրերին:

-Ես կախարդական ուժեր ունեմ,-ասաց նա նրանց,- ես կարող եմ կրկին վերադարձնել ձեր ծեր հոր երիտասարդությունն ու ուժը:  Մեդեան կտրեց խոյի գլուխը և եփեց այն ջրում: Հետո կախարդական խոսքեր ասաց: Խոյը թպրտաց, կրկին երիտասարդ և առողջ էր: Պելիասի դստրերը զարմացած էին: Ինչ հիասքանչ նվեր.  նրանք կարող էին  իրենց հորը երիտասարդություն տալ:

Հավատալով Մեդեայի կախարդանքին՝ Պելիասի աղջիկները սպանեցին նրան, եփեցին ջրում և սպասեցին Մեդեայի կախարդական խոսքերին, որոնք պետք է Պելիասին կրկին երիտասարդ  և առողջ դարձնեին: Բայց Մեդեան, իհարկե, չասաց կախարդական խոսքերը: Պելիասը մահացավ: Այժմ  Յասոնը  թագավոր էր:

Մեդեան շատ անգամներ էր փրկել   Յասոնին: Բայց նրանց միջև ամեն ինչ չէր, որ հարթ էր: Որոշ ժամանակ անց  Յասոնը որոշեց ամուսնանալ Քորինթի արքայադստեր հետ: Մեդեան ընկճված էր այդ դավաճանությունից և մեկ այլ կախարդություն արեց: Սրա պատճառով արքայադուստրը մահացավ: Ոմանք ասում են, որ այդ սարսափելի մահից հետո Մեդեան հեռացավ  Աթենք: Յասոնը թագավոր էր, բայց նա մենակ էր կառավարում: Որքան նա մեծանում էր, այնքան ավելի շատ էր խոսում ոսկե գեղմի,  իր քաջ և հրաշալի որոնումների մասին: Նա որոշեց նվիրաբերել Արգո նավի տախտակամածը մեծ աստված Պոսեյդոնին՝ ծովի աստծուն: Հաճախ Յասոնը նստում էր այդտեղ՝ վերհիշելով իր հրաշալի արկածները: Գուցե աստվածները տխուր էին Յասոնի՝ Մեդեայի  հետ նման վարմունքի պատճառով: Մի երեկո Յասոնը նստած էր Արգո նավի քթին և մտածում էր, այն ընկավ և սպանեց նրան: Այնուհետև Զևսը տարավ նավի քիթը վեր՝ երկինք: Նա  աստղերի համաստեղությունը դրեց նավի տեսքով, որը հայտնի է  որպես Արգո: Այն միշտ կհիշեցնի ոսկե գեղմի փառահեղ  որոնման մասին:

Թարգմանություն՝ 6-2 դասարանի սովորողներ

Խմբագրություն՝ Մարինե Ամիրջանյան

Ղեկավար՝ Ստելլա Երիցյան

Leave a comment