6-րդ դասարանի գնահատման համակարգը

Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է 10 բալանոց համակարգով: Առանձին գնահատվում է նրա տնային առաջադրանքը, բանավոր հարցումը, դասարանական աշխատանքը, մասնակցությունը նախագծին: Գնահատականը սովորողին տալիս է պատասխանատվության զգացում, և ոգեշնչում է ձգտել ավելի լավին:

6-րդ դասարանի սովորողի կիսամյակային գնահատականը ձևավորվում է հետևյալ կերպ.

4-5 միավոր

Պարզ տեքստի ընթերցում, թարգմանում

6-7 միավոր

6-րդ դասարանին համապատասախան տեքստերի ընթերցում, թարգմանում: Լսելով հասկանալ և կազմել պարզ ընդարձակ նախադասություններ: 4 ժամանակաձևերի(ներկա անորոշ, ներկա շարունակ., անցյալ, ապառնի) տարբերում:

8-9 միավոր

Տեքստերի ընթերցում, թարգմանում, կարդացած տեքստի վերարտադրում, 4 ժամանակաձևերով նախադասությունների կազմում, տարբեր թեմաների վերաբերյալ շարադրություններ գրելու կարողություն, մասնակցություն նախագծին

10 միավոր

Երբ թվարկածին ավելանում է հետազոտական աշխատանք, մասնակցությունը մեդիաօլիմպիադային, թարգմանչական ստուգատեսին, հանրակրթական Դիջիտեքին: