Յասոնը և Ոսկե Գեղմը /մաս4/

յասոն

-Դուք փրկեցիք իմ կյանքը,- բացականչեց  Ֆինեուսը:
Նա այնքան երախտապարտ էր, որ արգոնավորդներին պատմեց Բախվող  ժայռերի գաղտնիքը:   Կոլխեսի մոտ հասնելու համար նրանք պետք է նավարկեին ծովի մեջ գտնվող երկու հսկայական ժայռերի միջով: Այս ժայռերը միմյանց բախվում էին  առանց նախազգուշացման: Եթե նավը հայտնվեր նրանց միջև, կջախջախվեր:

– Ձեզ հետ մի աղավնի վերցրեք,- ասաց Ֆինեուսը: – Երբ հասնեք Բախվող ժայռերին, աղավնուն ազատ արձակեք : Եթե ավնաս թռչի ժայռերի միջով, արագ հետևեք նրան, ձեր նավը նույնպես ապահով կանցնի: Բայց եթե աղավնին սատկի, դուք պետք է վերադառնաք: Ձեր նավը կջախջախվի , եթե փորձեք անցնել երկու ժայռերի միջով:

Յասոնը շնորհակալություն հայտնեց ծեր մարդուն, և արգոնավորդները  նավարկեցին՝ իրենց հետ վերցնելով նաև մի  աղավնի: Շուտով հասան  Բախվող ժայռերին: Նրանք ապշած  նայում էին, թե ինչպես էին հսկա ժայռերը  խլացնող աղմուկով բախվում  մեկը մյուսին: Ինչպես կարող  էին նրանք  նավարկել նրանց միջով: Անշուշտ, կջախջախվեին: Բոլոր  արգոնավորդները վախից լռել էին: Յասոնն ազատ արձակեց աղավնուն, ինչպես  ասել էր Ֆինեուսը : Արգանվորդները նայում էին, թե ինչպես է աղավնին դանդաղ թռչում դեպի ժայռերը: Նա մի պահ դանդաղ շրջապտույտ արեց, հետո արագ ու  անվնաս սլացավ:

-Շտապե՛ք,- բացականչեց Յասոնը:- Թիավարեք  այնպես, ինչպես  երբեք չեք թիավարել: Հզոր Արգոն ալիքների միջով կտրուկ անցավ: Հենց որ նրանք հասան Բախվող ժայռերին, հսկայական ժայռերը բացվեցին, և Արգոն նավարկեց նրանց միջով:

Ճամփորդությունը դեպի Կոլխես թեպետ երկար և վտանգավոր էր, բայց Արգոն հասավ  նավահանգիստ: Նրանք հասան ոսկե գեղմի երկիր: Կոլխես թագավորն  ափ իջավ  նրանց ողջունելու: Նրան շատ հետաքրքրեցին այդ օտարերկրացիներն ու նրանց գեղեցիկ նավը:
-Ես Յասոն եմ,-ասաց նրանց առաջնորդը,- ես ոսկե գեղմի ետևից եմ եկել:

 

Թարգմանություն՝ 6-2 դասարանի սովորողներ, Նոր դպրոց-պարտեզ

Խմբագրություն՝ Մարինե Ամիրջանյան

Ղեկավար՝ Ստելլա Երիցյան

Leave a comment