Սուրբ Ծնունդի պատմությունը

images (1)

Գրեթե 2000 տարի  առաջ,  երբ Հերովդես արքան թագավորում էր  Հրեաստանում, Աստված ուղարկեց Գաբրիել հրեշտակին մի   երիտասարդ կնոջ մոտ, ով ապրում էր  Նազարեթ քաղաքի հյուսիսային մասում: Աղջկա անունը Մարիամ էր և նա պատրաստվում էր ամուսնանալ Հովսեփի հետ:

Գաբրիել հրեշտակը ասաց Մարիամին.

– Խաղաղություն քեզ,-Աստված  օրհնել է քեզ: Մարիամը շատէր  զարմացել և ուզում էր իմանալ, թե հրեշտակն ինչ նկատի ունի: Հրեշտակն ասաց նրան

-Մի՛ զարմացիր, Աստված  բարի է գտնվել քո հանդեպ: Դու  կհղիանաս Սուրբ Հոգուց և կունենաս մի որդի և նրա անունը կլինի ՀԻսուս: Նա կլինի Աստծո որդին և նրա թագավորությունը  երբեք չի վերջանա:

Մարիամը շատ էր վախեցավ, բայց վստահեց Աստծուն:

-Թող լինի  Աստծո կամքի պես,- պատասխանեց նա հրեշտակին:

Գաբրիելը  Մարիամին նաև պատմեցիր զարմուհի Եղիսաբեթի մասին, ով շատ ծեր էր երեխա ունենալու համար, պետք  տղա երեխա ունենար, ում  Աստված ընտրել էր Հիսուսի ճանապարհը պատրաստելու համար:

Մարիամը ցտեսություն  ասաց իր ընտանիքին և  ընկերներին և գնաց հանդիպելու իր զարմուհի Եղիսաբեթին և նրա ամուսին Զաքարիային:  Երբ Եղիսաբեթը տեսավ Մարիամին, շատ ուրախացավ: Նա գիտեր, որ Մարիամն Աստծո ընտրյալն է և  պետք է լինի նրա որդու մայրը, տղայի անունն էլ Հիսուս էր լինելու: Մարիամը Եղիսաբեթի հետ մնաց  մոտ երեք ամիս և հետո վերադարձավ տուն՝ Նազարեթ:

Հովսեփը շատ  անհագստացած էր, երբ պարզեց, որ Մարիամը երեխայի էր սպասում մինչև իրենց ամուսնությունը: Նա չգիտեր  ինչ անել: Հրեշտակը Հովսեփի երազում երևաց նրան և ասաց.

-Մի՛ վախեցիր  Մարիամին քեզ  կին առնել:

Հրեշտակը բացատրեց, որ Աստված ընտրել է Մարիամին, որպեսզի նա   իր որդու մայրը լինի և երեխային Հիսուս անվանի, ոըր նշանակում է  <<Փրկիչ >>, քանի որ նա փրկելու էր ողջ մարդկությանը: Երբ Հովսեփը արթնացավ , վարվեց այնպես, ինչպես հրեշտակն էր պատվիրել և ամուսնացավ Մարիամի հետ: Այդ ժամանակ երկիրը, որտեղ Մարիամն  ու Հովսեփն ապրում էին , Հռոմեական կայսերության մասն էր: Հռոմեացի կայսր Ավգուստինիոսը ուզում էր  իր կայսրությունում ապրող  բոլոր  մադկանց  քանակը իմանալ, համոզվելու համար, որ նրանք վճարում են իրենց հարկերը: Նա կարգադրեց  բոլորին վերադառնալ  այն քաղաքները, որտեղից որ իրենց ընտանիքներն  էին եկել  և գրել իրենց անունները գրանցամատյանում: Մարիամն ու Հովսեփը երկար ճանապարհ անցան Նազարեթից Բեթլեհեմ՝ մոտ 70 մղոն, քանի որ Հովսեփի ընտանիքն այնտեղից էր: Շատ մարդիկ ոտքով էին քայլում, բայց որոշ բախտավորներ էլ ավանակներ ունեին , որոնք օգնում  էր նրանց տանելու ճանապարհորդության  համար անհրաժեշտ  պարագաները : Հովսեփը և Մարիամը շատ դանդաղ էին ճամփորդում, քանի որ Մարիամը շուտով երեխա պետք է  ունենար:

Երբ նրանք հասան Բեթլեհեմ, նրանք մնալու տեղի հետ կապված խնդիրներ ունեին:Շատ մարդիկ էին եկել նրանց անունները գրանցամատյանում գրելու համար և ոչ մի ազատ տուն չկար և պանդոկներում էլ բոլոր մահճակալները զբաղված էին: Միակ ապաստնը, որ նրանք կարողացան գտնել՝  ախոռն էր: Այս աղքատիկ վայրում Մարիամը ծնեց Հիսուսին` Աստծո Որդուն: Այդ ժամանակներում  նորածին երեխաներին փաթաթում էին երկար կտորի՝խանձարուրի մեջ : Հիսուսի մահճակալը այն ամանն էր, որի մեջից կենդանիները խոտ էին ուտում:

Սևակ    Պետրոսյան

Միլենա  Թորոսյան

Բեթլեհեմի սարերում և դաշտերում հովիվները օր ու գիշեր  իրենց ոչխարներին էին արածեցնում: Օրը դեռ նոր էր սկսվել, երբ հանկարծ մի հրեշտակ հայտնվեց նրանց առջև և Աստծո փառքը նրանց շուրջ փայլեց: Հովիվները շատ շատ վախեցած էին, բայց հրեշտակը ասաց.

– Մի՛ վախեցեք, ես ձեզ և բոլորի համար լավ լուր ունեմ: Այսօր Բեթխեհեմում  Փրկիչ է ծնվել ձեզ համար: Դուք կգտնեք երեխային մսուրի մեջ պառկած:

Այնուհետև  հրեշտակներ հայտնվեցին, որոնք  լուսավորում էին ողջ երկինքը: Հովիվները լսում էին, թե ինչպես էին նրանք մեծարում  Աստծուն՝ երգելով.

–         Փա՜ռք բարձրյալ Աստծուն և խաղաղություն բոլորին երկրի վրա:

Երբ հրեշտակները հեռացան, հովիվները  միմյանց ասացին.

–  Եկենք գնաք Բեթլեհեմ, տեսնելու՝  ինչ է պատահել:

Հովիվները  գնացին Բեթլեհեմ և  գտան Մարիամին ու Հովսեփին:  Փոքրիկ Հիսուսը պառկած էր մսուրում՝ ինչպես հրեշակներն էին ասել: Երբ հովիվները տեսան նրան, բոլորին  պատմեցին, հրեշտակների ասածները:  Բոլոր նրանք, ովքեր լսում էին պատմությունը, ապշում  էին: Այնուհետև հովիվները վերադարձան իրենց հոտերի մոտ՝փառաբանելով Աստծուն՝ Իր Որդուն որպես Փրկիչ երկիր ուղարկելու համար: Երբ Հիսուսը ծնվեց, երկնքում նոր պայծառ աստղ հայտնվեց: Հեռավոր երկրների մի քանի իմաստուն մարդիկ տեսան աստղը և միանգամիս հասկացան, թե ինչ էր դա նշանակում: Նրանք իմաստուն մարդիկ էին, ովքեր ուսումնասիրում էին աստղերը, և հին գրություններու կարդացել էին, որ երբ մեծ թագավորը ծնվի, նոր աստղ կհայտնվի երկնքում: Նրանք ճանապարհ ընկան՝ նոր թագավորին գտնելու և նվերներ տալու:

Միլենա  Թորոսյան

Leave a comment