Սուրբ ծնունդն աշխարհում / մաս 2-րդ/

images

Իսպանիայում, Մեքսիկայում, Պուերտո Ռիկոյում և Հարավային Ամերիկայում երեք Թագավորները կամ Իմաստուններն են երեխաներին նվերներ բերում, իսկ  Ֆրանսիայում երեխաներն անհամբեր սպասում են , որպեսզի Ձմեռ Պապիկն իրենց նվերներ բերի:                                                                                                                                                             Որոշ մշակույթներում Սենթ Նիկոլասը ճանապարհորդում է իր օգնականի հետ:         Ծեր եպիսկոպոս Սինտերկլասսը ժամանում է Հոլանդիա դեկտեմբերի 6-ին իր կարմիր եպիսկոպոսական կոստյումով: Շատ նավահանգստային քաղաքներում ասում են, որ նա  Իսպանիայից նավով է նավարկում : Նրա հետ  է նաև Սև Պետրոսը՝ մեջքին սև պայուսակ և  մի գիրք ձեռքին՝ գրանցելով  յուրաքանչյուր հոլանդացի երեխայի վարքը ողջ տարվա ընթացքում:  Լավ երեխաները եպիսկոպոսից  նվեր են ստանում, իսկ վատ երեխաներին Սև Պետրոսը  կարող է թաքցնել իր սև  պարկի մեջ:

Գերմանիայում  սուրբ Նիկոլասը նաև ճանապարհորդում է իր օգնականի հետ, որը հայտնի է որպես Նետչ Րուպրետչ կամ Կրամպուս, և  գալիս է մեջքին՝ պարկ և ձեռքին՝ մտրակ: Սուրբ Նիկոլասը նվերներ է տալիս լավ երեխաներին, իսկ նրանք, ովքեր  վատ վարք են ունեցել՝ պատժվում են օգնականների կողմից՝  մի քանի մտրակի հարվածներ  ստանալով:

Շվեդերացի երեխաները սպասում են թզուկ Ջալտմտենին, ում նաև կոչում են Ջուլմենդեն կամ Ջուլնիս: Նա կարմիր է հագած և իր մեջքին նվերներով լի պարկ է կրում: Նա թռչում  է իր սահնակով, որը քաշում են Ջուլբոքերը,Թորի այծերը և կայծակի աստվածը:  Էլֆերը, որոնք կոչվում են Ջուլ Նիս, մի ամբողջ տարի թաքնվում են տների ձեղնահարկերում , անհամբեր սպասելով, որ իրենց կերակրեն: Ամանորին երեխաները շիլա և մեկ բաժակ կաթ են դնում ձեղնահարկում՝ հուսալով, որ առավոտյան ամանները դատարկ կգտնեն:

Ավստրիայում և  Շվեցարիայում  Քրայսթքինդլը կամ Մանուկ Քրիստոսն է  նվերներ բերում: Որոշ քաղաքներում երեխաները սպասում են Սուրբ Երեխային, իսկ մյուսներում էլ Քրայսթքինդլը գեղեցիկ աղջիկ-հրեշտակ է,  որը գալիս է երկնքից և  նվերներ է  բաժաում:

Թարգմանություն ՝ Հովհաննես Մելիքյան, 6-1 դաս., Նոր Դպրոց

Leave a comment