Յասոնը և Ոսկե Գեղմը /մաս 2/

յասոն

Պելիասի՝ գահը վերցնելուց շատ տարիներ անց, մի օր մի անծանոթ եկավ քաղաքի շուկա: Բոլորը զարմացած կանգնած  նրան էին նայում: Նա բարձրահասակ, համակրելի, լավ հագնված երիտասարդ էր: Նա հագին միայն մեկ սանդալ կար: Նրա մերկ ոտքը շագանակագույն  և փոշոտ էր: Թվում էր, թե նա կորցրել էր իր կոշիկը և այդպես երկար ճանապարհ էր քայլել:  Երբ Պելիասը լսեց անծանոթի մասին, շատ վախեցավ: Նա հիշեց գուշակի՝ երկար տարիներ առաջ ասած բառերը: Նա քշեց կառքը դեպի շուկա: Անծանոթն այնտեղ հանգիստ խոսում էր մարդկանց հետ:
-Ո՞վ ես դու,-հարցրեց թագավորը,-ի՞նչ ես ուզում:
Անծանոթը նայեց Պելիասին և ժպտաց: Բայց ժպիտն ընկերական չէր:
-Ես Յասոնն եմ,- ասաց անծանոթը:- Ես քո զարմիկն եմ: Եվ եկել եմ այստեղ ետ վերցնելու իմ գահը, որը դու գողացել ես իմ հորից: Եթե դու չվերադարձնես այն, ինչ  իմն է, ես կվերցնեմ ուժով:

Յասոնի բառերը վախով լցրին թագավորի սիրտը, քանի որ Պելիասը վախկոտ էր: Նա գիտեր, որ չէր հաղթի Յասոնին, սակայն ոչ էլ իր գահից էր ուզում հրաժարվել: Ի՞նչ անել: Նրա գլխում մի միտք ծագեց:
-Դու ցանկանում ես գահը, իմ սիրելի զարմիկ,-ասում է Պելիասը,- բայց նոր թագավորը  նախ պետք է իր ժողովրդին ապացուցի իր ով լինելը: Լսե՞լ ես, որ տարիներ առաջ Հերմես աստվածը կախարդական խոյ էր երկիր ուղարկել: Խոյի ոսկե գեղմը այժմ պահվում է Կոլխես թագավորի մոտ: Բայց այն օրենքով պատկանում է Հունաստանին: Եթե դու կարողանաս ետ բերել այն, ապա դրանով դու նաև մեզ պատիվ կբերես: Հետո ես ուրախությամբ քեզ կվերադարձնեմ գահը:
Յասոնը  ցնցված էր իրեն սպասող այդ խիզախ ճանապարհորդությունից: Պելիասը շատ ուրախ էր, որովհետև նա գիտեր, որ երիտասարդը ողջ չի  վերադառնա  այդպիսի ճանապարհորդությունից:

-Ես կգտնեմ ոսկե գեղմը,-ասաց Յասոնն իր հորեղբորը,- ես կվերադառնամ, որպեսզի վերցնեմ իմ գահը:
Պելիասը միայն ժպտաց, քան որ նրա սրտում այլևս վախ չկար: 

 

Թարգմանություն՝ 6-2 դասարանի սովորողներ, Նոր դպրոց-պարտեզ

Խմբագրություն՝ Մարինե Ամիրջանյան

Ղեկավար՝ Ստելլա Երիցյան

Leave a comment