Զարմանալի լուսինը

Untitled

<<Տիեզերք>> նախագիծ

Լուսին

Երկարացված օրվա ընթացքում այս անգամ հետազոտեցինք լուսինը:Համացանցից տեղեկություններ դուրս բերեցինք, կարդացինք քննարկեցինք և նույնիսկ զարմացանք: Այնքան նոր բաներ իմացանք:

Ահա դրանցից մի քանիսը, որոնք կարող եք նաև ունկնդրել:

– Լուսինը ավելի շուտ ձվաձև է, քան գնդաձև:
– Լուսնի առաջացման ժամանակ մոտ 4.5 միլիարդ տարի առաջ, երբ այն Երկրից հեռու էր 22 530 կիլոմետրով, այն 3 անգամ ավելի մեծ էր քան հիմա:
– Լուսնի ձգողության ուժը ազդում է երկրի պտտման արագության վրա: Երբ այն գոյություն չուներ,Երկիրը շատ ավելի արագ էր պտտվում, և օրերն ավելի կարճ էին:

– Երկրի չափերը նրան թույլ են տալիս «տեղավորել» իր մեջ 49 լուսին:
– Արևի և Լուսնի չափերը Երկրից անզեն աչքով դիտողի համար նույնն են, քանի որ Լուսինը Արևից փոքր է 400անգամ և մոտիկ Երկրին 400 անգամ:
– Տիեզերագնացների հետքերը լուսնի վրա կմնան միլիոնավոր տարիներ, և դա զարմանալի չէ, քանզի այնտեղ չկան քամիներ, և այնտեղ չկա խոնավություն:
– Լուսնի վրա չկա մթնոլորտ` այդ պատճառով այնտեղ մթնշաղ չի լինում. ցերեկը և գիշերը իրար են հաջորդում ակնթարթորեն:
– Լուսնի խավարում լինում է տարին երկու անգամ, բայց այդ երևույթը երկրի կոնկրետ տեղում կարող է դիտվել մոտ հարյուր տարի պարբերությամբ:

Ձայնագրությունը լսեք այստեղ

Leave a comment