Տպավորություններ ճամփորդությունից


dsc00567

3-րդ դասարանցիները կիսվում են իրենց տպավորություններով

 

Այսօր մենք եկանք դպրոց բարձր տրամադրությամբ, քանի որ գնալու էինք ճամփորդության:

Դպրոցի երթուղայինով մեկնեցինք սբ. Սարգիս եկեղեցի: Այն շատ գեղեցիկ էր և  տանիքին աղավնիներ կային:

Եկեղեցու բակում նախաճաշեցինք և ուղևորվեցինք դեպի կենդանաբանական այգի: Այնտեղ շատ հետաքրքիր էր, մենք շատ զարմանալի կենդանիներ տեսանք: Մենք շատ էինք ուրախացել, երբ տեսանք փղիկին: փիղе

Ինգան ամենից շատ հավանել էր օձերին, քանի որ նրանք գունավոր էին և գեղեցիկ:

Անահիտը ամենից շատ հավանել էր եղնիկներին, որովհետև նրանք շատ քնքույշ էին և գեղեցիկ:  եղնիկ

Արշակին շատ էին դուր եկել վագրերը, լուսանները  և գունավորված կապիկները:

Ռուբենին  և Հրաչին շատ էին դուր եկել կապիկները, որովհետև նրանք ետևից շա՜տ ծիծաղելի էին:

կապիկ

Մարիին բոլոր կենդանիներն էլ դուր էին եկել:

Լևոնը շատ էր հավանել գետաձիերին:

загруженное

 

Leave a comment