Յասոնը և Ոսկե Գեղմը /մաս 3/

յասոն

Առաջին բանը, որ Յասոնն արեց, նավ կառուցող վարպետ Արգոսին  վարձելն էր, ով կկառուցեր ամենահզոր նավը, որ երբևէ նավարկել էր  ծովում: Նավն անվանվեց «Արգո»: Նրանք, ովքեր լողում էին նավի վրա, կոչվեցին արգոնավորդներ: Ամբողջ երկրից քաջ ռազմիկներ ժամանեցին, որպեսզի օգնեն Յասոնին ոսկե գեղմի որոնման մեջ: Նավը վերջապես պատրաստ էր, և  արկածներով լի ճամփորդությունն սկսվեց:

Յասոնը  գինի լցրեց օվկիանոսի ալիքների մեջ ՝ աստվածներից  խնդրելու նրանց   օրհնությունը ապահով և հաջող ճանապարհորդության համար:  Բոլոր արգոնավորդները գիտեին, որ շատ վտանգներ կային առջևում: Նրանք գիտեին , որ ոմանք կկորցնեն իրենց կյանքը, բայց  գիտեին նաև, որ կգտնեն  ոսկե գեղմը և  ետ կվերադարձնեն այն: Դրանում նրանք վստահ էին:

Նավարկությունից շատ օրեր անց, արգոնավորդները կանգ առան կղզու մոտ հանգստանալու համար: Նրանք  եկան մի ծեր մարդու մոտ, ում անունը Ֆինեուս էր: Նա շատ ծեր էր և թույլ, ավելի շատ մեռած, քան ողջ: Նրանք փորձեցին նրան ուտելիք տալ, բայց Ֆինեուսը  հեռու հրեց:

-Ես չեմ կարող ուտել,- ասաց ծերունին,- հզոր աստված Զևսն  ինձ պատժել է չափազանց  խելացի լինելու համար:
Արգոնավորդները գիտեին, որ Զևսը նախանձ աստված է: Պատիժն  իրոք սարսափելի էր: Ամեն անգամ, երբ Ֆինեուսը փորձում էր ուտել, սարսափելի թևավոր արարածները, որոնք կոչվում  էին  հարպիներ, հարձակվում էին նրա վրա։ Նրանք քերծում և նրա ձեռքից ճանկերով խլում էին ուտելիքը ու թռչում գնում հեռու։ Ֆինեուսը չէր կարողանում  ուտել ոչինչ: Այժմ նա մահանում էր:

-Մենք կարող ենք  ազատել քեզ այդ անեծքից,- ասացին երկու արգոնավորդներ:
Նրանք ասացին Ֆինեուսին, որ ուտի ուտելիքը և սպասի: Քիչ անց սարսափելի հարպիները երկնքից սլացան ներքև : Բայց երկու արգոնավորդներն այնպես կատաղի  կռվեցին, որ հարպիներն հեռացան և այլևս չվերադարձան:

Թարգմանություն՝ 6-2 դասարանի սովորողներ, Նոր դպրոց-պարտեզ

Խմբագրություն՝ Մարինե Ամիրջանյան

Ղեկավար՝ Ստելլա Երիցյան

Leave a comment